Emedia.am-ը գրում է.
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական հայատյաց բնույթի հայտարարությունն է կատարել Թուրքիայում` իր ռասիստական արտահայտությունների համար հարուցելով շատերի վրդովմունքը: Էրդողանն ասել է. «Ինձ վրացի են համարել, ես ներողություն եմ խնդրում, բայց ինձ նույնիսկ ավելի վատ բան են ասել. ինձ հայ են անվանել: Բայց ես թուրք եմ»: Այդ մասին հաղորդում է «Today’s Zaman»-ը:
Ըստ պարբերականի, Էրդողանը նման արտահայտություն է կատարել անցյալ շաբաթ տեղի ունեցած բանավեճի ժամանակ, երբ նա առաջիկա ընտրություններում իր հիմնական մրցակից Քեմալ Քըլըչդարողլուին կոչ էր արել խոստովանել իր ալեվիական ծագումը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ