11:38 , 6 օգոստոս, 2014
Yerkir.am-ը գրում է.
Փաստաբան Արշավիր Խալափյանի հանդեպ մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 200 հոդվածի 3-րդ մասով (առեւտրային կաշառք ստանալը): Նրա հանդեպ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Փաստաբանի պաշտպանությամբ սկսել են զբաղվել չորս այլ փաստաբաններ, որոնց թվում է Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Գևորգ Գյոզալյանը: Վերջինս Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ առաջդրված մեղադրանքի հետ համաձայն չէ, սակայն ավելի մանրամասն կարծիք կարող է հայտնել գործի նյութերին խորապես ծանոթանալուց հետո:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ