Սեյրան Օհանյանը և մի շարք պատգամավորներ այցելել են վիրավոր զինվորներին (Photo)


10:55 , 6 օգոստոս, 2014

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ՏՂԱՆԵ՛Ր

Լուսանկարներում հակառակորդի կողմից վերջին օրերին հրադադարի ռեժիմի խախտման տարբեր դեպքերի ընթացքում հրազենային վիրավորումներ ստացած և հոսպիտալում ապաքինվող զինծառայողներն են: Նրանց այսօր այցելել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը և ԱԺ պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանը, Հեղինե Բիշարյանն ու Կարինե Պողոսյանը: