ԱՄՆ-ում ձերբակալել են Վուդի Ալենի ֆիլմի նկարահանման հրապարակի վրա հարձակված տղամարդուն


09:50 , 6 օգոստոս, 2014

Untitled-11in.am-ը գրում է.

ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն՝ այն բանից հետո, երբ վերջինս հարձակվել է ռեժիսոր Վուդի Ալենի ֆիլմի նկարահանման հրապարակի անվտանգության աշխատակիցների վրա: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:

Ինչպես հայտարարել են անվտանգության աշխատակիցները, այդ տղամարդը՝ Մարկ Սփիրիդակոսը, նկարահանման հրապարակում հայտնվելուց հետո սկսել է «տարօրինակ հարցեր» տալ նկարահանումներին մասնակցող աստղերի՝ Էմմա Սթոունի, Խոակին Ֆենիքսի և Փարքեր Փոուզիի մասին: Դրանից հետո նա մի կողմ է նետել աթոռը, հարձակվել է անվտանգության աշխատակիցների վրա և փախել:

Գործակալության տվյալներով՝ միջադեպից հետո Սփիրիդակոսը հոսպիտալացվել է գլխի վնասվածքով: Ոստիկանությունը ձերբակալել է նրան և ներկայացրել ֆիզիկական բռնության մեղադրանք: