Ինչպես ընտրել աչքերի համար անվնաս արեւային ակնոցներ


09:38 , 6 օգոստոս, 2014

Sunglassesbest-600x384Galatv.am-ը գրում է.

Պաշտպանել պետք է ոչ միայն մաշկը, այլեւ աչքերը: Աչքերի համար արեւից օպտիմալ պաշտպանության միջոցը արեւային ակնոցներն են: Իսկ ինչպես կատարել ճիշտ ընտրություն: Այսօր դա ոչ այնքան գեղագիտության հարց է, որքան առաջին հերթին առողջության:

Նորաձեւության ցանկացած միտումներից շատ ավելի կարեւոր են արեւային օպտիկայի տեխնիկական առանձնահատկությունները, որը թույլ է տալիս պաշտպանել աչքերն արեւի վնասակար հետեւանքներից:

Աչքերի համար արտակարգ պայմաններում անորակ արեւային ակնոցները տեսողությանը կարող են անուղղելի վնաս հասցնել, ընդհուպ մինչեւ աչքի կենտրոնական ձեւախեղում եւ կատարակտ: Արեւի ճառագայթներն իրենցից  հատուկ վտանգ են ներկայացնում տարեցների համար, քանի որ տարիքի հետ նվազում է մելանին գունանյութի քանակը, որը պաշտպանում է աչքերը: Այնպես որ, թոշակառուների համար, ովքեր նորաձեւության մասին չեն էլ մտածում, արեւային ակնոցները կենսականորեն կարեւոր են:

Ակնաբույժներն ու ֆիզիկոսները նշանակալից փաստարկներ են բերում ու խորհուրդ տալիս աչքերն առանց պաշտպանության չթողնել:

Ուլտրամանուշակագույն ճառագայթները լուրջ եւ երբեմն անդառնալի վնաս կարող են հասցնել տեսողական օրգաններին` աչքերի վրա արեւի ակտիվ ազդեցությունից հինգ ժամ հետո: Ամենավտանգավոր հետեւանքներից են կատարակտի առաջացումը, աչքերի եղջերաթաղանթի այրումը, տեսողության մասնակի կորուստը:

Մարդկային աչքի համար ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը միշտ վտանգավոր է: Ուլտրամանուշակագույն ալիքների նույնիսկ փոքր չափաբաժինն աչքերին վնաս է բերում:

Հիշե՛ք, որքան մոտ եք հասարակածին, այնքան ավելի ինտենսիվ է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունն աչքերի վրա: Մեկ այլ կանոն. որքան բարձր լեռներում կամ ջրին մոտ եք գտնվում, այնքան ուլտրամանուշակագույն ճառագայթն իրեն ավելի ագրեսիվ է պահում:

Պարզվում է, որ նույնիսկ ամպամած եղանակը պատճառ չէ, որպեսզի հրաժարվեք արեւային ակնոցներ կրելուց:

Ինչպիսի ոսպնյակներ ընտրել


Այսպիսով, արեւային ակնոցներ կրելու օգտակարությունն ակնհայտ է: Հարց է առաջանում, իսկ ինչպե՞ս ընտրել ոչ միայն գեղեցիկ աքսեսուար, այլեւ հուսալի պաշտպանություն:

Պարզվում է, որ ակնոցների մգացված ոսպնյակները միշտ չէ, որ վկայում են ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանության մասին: Արեւային ակնոցների մեծամասնությունը, որոնք պլաստիկ ոսպնյակներ ունեն, հայտնի բրենդների էժան նմանակումն են համարվում,  նույնիսկ առողջության համար վտանգավոր կեղծիք: Ավելին, որքան սեւ են այդ ակնոցները, այնքան դրանք ավելի վտանգավոր են: Վառ լույսի ներքո աչքերի բբերը նեղանում են, որպեսզի նվազեցնեն պոտենցիալ այրման հնարավոր ռիսկերի գոտին:

Առաջին եւ ամենակարեւոր նրբությունը` ճիշտ արեւային ակնոցներ ընտրելիս կարեւոր է նյութը, որից պատրաստվել են ոսպնյակները: Տարբերակները շատ չեն. ոսպնյակները կամ ապակյա են, կամ պլաստիկ: Յուրաքանչյուր նյութ իր առավելություններն ու թերություններն ունի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ