09:32 , 6 օգոստոս, 2014
1in.am-ը գրում է.
Փարիզում մինչև սեպտեմբերի 10-ը քաղաքային այգիներում և հրապարակներում կարելի է ընթերցման համար անվճար գրքեր «վարձակալել»: Այս մասին հայտնում է Paris.fr-ն:
Ներկայում Փարիզում գրականություն է առաջարկվում 37 հրապարակներում ու այգիներում, որոնք գտնվում են գրադարաններից անմիջական հեռավորության վրա:
Այս ամառ չեն ձանձրանա նաև թռչունների սիրահարները: Թռչունների խնամքի համար հատուկ անկյուն է ստեղծվել:
Բացի այդ, մայրաքաղաքի 13-րդ շրջանը նույնիսկ առաջարկում է մաքուր օդում կինոթատրոն այցելել:
Ջազի սիրահարների համար քաղաքի վարչակազմը հրավիրում է այցելել Ֆլորալ հրապարակի թեմատիկ երաժշտական փառատոն: Այս ամռան ամենաարտասովոր ներկայացումը կլինեն պիեսները՝ բաց երկնքի տակ: