14:25 , 6 օգոստոս, 2014
1991 թվականի օգոստոսի 6-ին հայտնվել է առաջին համացանցային սերվերը:
WWW (World Wide Web) ծրագիրը գոյություն ուներ դեռևս 1989-ից: Սակայն ծրագրի մանրակրկիտ մշակումը սկսվեց 1 տարի անց, երբ բրիտանացի գիտնական Թիմ Բերներս Լին, որն աշխատում էր միջուկային հետազոտության հարցերով Եվրոպական լաբորատորիայում, հասանելիություն ստացավ NeXT համակարգչին, որը դարձավ առաջին համացանցային սերվերն ու բրաուզերը: Մշակումը վերջնականապես մշակվեց 1991-ին և հանձնվեց CS կոմիտեին:
Հենց այդ ժամանակ՝ 1991-ի օգոստոսի 6-ին, հայտնվեց առաջին համացանցային սերվերը և հաստատվեց էջերի WWW ձևաչափը: