Պուտինը հանձնարարել է պատասխանել արևմտյան պատժամիջոցներին


00:56 , 6 օգոստոս, 2014

10043065001in.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել է պատասխան միջոցներ մշակել արևմտյան պատժամիջոցների դեմ:

Նախագահի խոսքերով` պատասխանը պետք է շատ կոկիկ լինի, որպեսզի «հայրենական արտադրողներին աջակցենք, իսկ սպառողներին էլ չվնասենք»:

Նախագահն ասել է, թե հույս ունի, որ կառավարությունն իր հանձնարարությունը կկատարի առաջիկայում: Պուտինը նշել է, որ «տնտեսության վրա քաղաքական ճնշումներն անընդունելի են, դրանք հակասում են բոլոր չափանիշներին և օրենքներին»: Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանի կառավարությունն արդեն առաջարկել է մի շարք պատասխան միջոցառումներ` ընդդեմ որոշ երկրների կողմից այսպես կոչված պատժամիջոցների: