22:19 , 5 օգոստոս, 2014
1in.am-ը գրում է.
Պանամայի նավատորմի նավերի քանակն առաջ է անցել Չինաստանի և ԱՄՆ-ի նավատորմների ընդհանուր քանակից, հաղորդում է Տրանսպորտային աշխատողների միջազգային ֆեդերացիան, գրում է BBC-ն:
Այս տարվա հուլիսի դրությամբ պանամական դրոշի տակ ամբողջ աշխարհով մեկ 8600 նավեր են նավարկում:
Կազմակերպության արհմիության ներկայացուցիչ Լուիս Ֆրուտոն ասել է, որ նրա գործընկերներն ավելի քան 50 տարի պայքարում են այսպես կոչված «հարմար դրոշների» դեմ:
«Հարմար դրոշ» առաջարկող երկրներում նավերի գրանցման հիմնական թերությունը վերահսկողության ցածր մակարդակն է, հարկերից խուսափելն ու անվտանգության ստանդարտներն անտեսելը:
Ընդ որում, Պանաման, Ֆրուտոյի խոսքերով, այնքան էլ վատ օրինակ չի ծառայում, չնայած որ դրա նավերի գրանցման ծառայությանը հաճախ են մեղադրում կաշառակերության մեջ:
Գրանցված նավերի քանակով Պանամային հետևում են Լիբերիան, Մարշալյան կղզիները, Հոնկոնգը և Սինգապուրը:
«Հարմար դրոշը» առևտրային դրույքների դիմաց տրամադրվում է այն նավատերերին, ովքեր կարող են տվյալ երկրի քաղաքացիներ չլինել: