Երկրիդ դե ֆակտո պատասխանատուն գոռում է` «փոխզիջում», բայց դու Ադրբեջանին ես սպառնում «ոչ մի թիզ հող»-ով


17:57 , 5 օգոստոս, 2014

Բոցը գիտե՞ք որն ա: Որ Սարժ Սարգսյանն ու նրա թիմը օր ու գիշեր տարբեր ամբիոններից բացահայտ հայտարարում են, որ Արցախի հարցը լուծվելու ա ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐԻ միջոցով, ու որ դրա մասին նրանք, իբր, մշտապես հայտարարել են, բայց «չգիտես թե խի» մեր ժողովուրդը այդ փաստը անտեսելով` օր ու գիշեր Ադրբեջանից ա պատասխանատվություն պահանջում մեզնից փոխզիջումներ կորզելու համար: Երկրիդ դե ֆակտո պատասխանատուն գոռում ա` «փոխզիջում», բայց դու Ադրբեջանին ես սպառնում «ոչ մի թիզ հող»-ով: