Արդեն մեկ տարի է, ինչ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը գտնվում է գերության մեջ


17:12 , 5 օգոստոս, 2014

Pastinfo.am-ը գրում է.
Ընդամենը 2 օր անց կլրանա մեկ տարի, ինչ շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը գտնվում է գերության մեջ:
 
Հայ ռազմագերու հայրը՝ Գևորգ Ինջիղուլյանը, «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ հուլիսի 11-ին իրենք նամակ են փոխանցել Կարմիր խաչին, սակայն մինչ այսօր պատասխան նամակ չեն ստացել որդուց: 
 
ԿԽՄԿ-ն պատասխանել է, որ Հակոբին ուղղված հարազատների նամակը ուղարկվել է, սակայն  Բաքվից դեռևս արձագանք չկա:
 
Ռազմագերու հայրը նշեց նաև, որ եթե վաղը ևս արձագանք չլինի, իրենք պատրաստվում են բողոքի ակցիա կազմակերպել ԿԽՄԿ-ի դիմաց և մինչև անգամ գնալու են Արտգործնախարարություն: Պահանջը մեկն է լինելու՝ ինչու՞ է ուշանում որդու նամակը:
 
Ռազմագերու հայրը մեկ բացատրություն ունի՝ Կարմիր խաչն արդյունավետ չի աշխատում:
 
Նա նաև նշեց, որ մինչ այդ նամակները չեն ուշացվել, իսկ վերջին նամակի հետ որդին նաև 4 լուսանկար է ուղարկել:
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ 23-ամյա Հակոբ Ինջիղուլյանը, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: