2014 թվականի օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն անցկացրել է ՀՀ Վայոց ձորի մարզի Բարձրունի գյուղի մոտակա սահմանային կետերից մեկում: Վայքի գնդի հրամանատարի տեղակալի ուղեկցությամբ Է.Ղազարյանը ծանոթացել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների կենցաղային պայմաններին, ընթրել զինվորների հետ, որից հետո գիշերն անցկացրել սահմանային կետում՝ գիշերային ժամերին, ինչպես նաև առավոտյան շրջայց կատարել խրամատներում և մարտական հերթապահություն իրականացնող զինվորների մոտ: Առաջնագծում ծառայող մեր զինվորները հավաստիացրել են, որ իրենք մարտական բարձր ոգով և զինվորական պատշաճ կարգապահությամբ և զգոնությամբ իրականացնում են Հայրենիքի սահմանների պաշտպանությունը:
Զինվորներն իրենց ուժերով ստեղծել են կեցության բավարար պայմաններ
ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հատկացված որակյալ սննդամթերքը, ոչ միայն բավարարում, այլև գոհացնում է մեր զինվորներին
Ծանոթացա մեր զինվորներին փոքրիկ գրադարանին և պարզեցի, որ նրանք Պարույր Սևակի բանաստեղծություններ էլ կարդում ազատ ժամերին
Քանի մեր զինվորները հսկում են մեր սահմանները, կարել է նաև մի փոքր քնել
Առավոտյան շրջայց մարտական հենակետում
Հակառակորդի բնակավայրը գտնվում է մեր զինվորներին ոչ միայն տեսադաշտում, այլև կրակային գոտում, բայց ի տարբերություն նրանց մերոնք մարդասեր են և խախղ բնակիչների ուղղությամբ ոչ մի կրակոց չեն արձակում տարիներ շարունակ
Ոչ հեռվում Նախիջևան քաղաքն է
Առավոտյան փոքրիկ նախաճաշ զինվորների հետ
Հրաժեշտի լուսանկար: Ձեզ բարի և խաղաղ ծառայություն քաջասիրտ և հզոր տղերք