Շփման գծում խաղաղապահների տեղակայման մասին խոսք լինել չի կարող


02:30 , 5 օգոստոս, 2014

Մի՞թե պարզ չի, որ քանի դեռ Արցախի խնդրի շուրջ ընդհանուր պայմանավորվածություններ ձեռք չբերվեն, շփման գծում խաղաղապահների տեղակայման մասին խոսք լինել չի կարող: Ուզում ա էդ խաղաղապահները լինեն ռուսները, ամերիկացիները, թե եվրոպացիները: 
Շատ պարզ հարց ա առաջանալու. ո՞ր շփման գծում են տեղակայվելու այդ խաղաղապահները. ներկայիս ազատագրված շրջանների երկայնքո՞վ, ԽՍՀՄ-ի ժամանակվա Արցախի ինքնավար մարզի երկայնքո՞վ, թե՞ ինչ-որ այլ սահմաններ են գծվելու: Առանց բուն խնդրի շուրջ ընդհանուր պայմանավորվածությունների ձեռքբերման` խաղաղապահների տեղակայումը ցանկացած երկայնքով արդեն իսկ կնշանակի սահմանի կոնկրետ ընդգծում, որը և անընդունելի ա լինելու կամ Հայաստանի, կամ Ադրբեջանի համար: Հենց էս հարցն էլ հանդիսանում ա խնդրի փակուղին: Հարցի լուծումն էլ` Արցախի խնդրի լուծումն ա: