Ուկրաինայի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Ժիրինոսկու և Գենադի Զյուգանովի նկատմամբ


23:46 , 4 օգոստոս, 2014

Tert.am-ը գրում է.

Ուկրաինայի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել 3 ռուս քաղաքական գործչի՝ Պետդումայի փոխնախագահ Վլադիմիր Ժիրինոսկու, ՌԴ կոմունիստական կուսակցության ղեկավար Գենադի Զյուգանովի, «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովի նկատմամբ:

Ինչպես հաղորդում է BBC-ն՝ համապատասխան տեղեկատվությունը տեղադրվել է գերատեսչության կայքի՝ «Անձինք, ովքեր թաքնվում են քննչական մարմիններից» բաժնում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ