21:09 , 4 օգոստոս, 2014
1in.am-ը գրում է.
Տեսանյութը, որում Եգիպտոսի մանկատան տնօրենը ծեծում է իր սաներին, սոցցանցերում վրդովունքի ալիք է առաջացրել, գրում է BBC-ն:
Համացանցում տեղադրված երկուրոպեանոց տեսանյութում տղամարդը 4 և 7 տարեկան երեխաներին մեղադրում է այն բանի համար, որ նրանք միացրել են հեռուստացույցը և բացել սառնարանը:
Այնուհետև նա փայտով ծեծում է երեխաներին և ոտքով հարվածում:
Ենթադրվում է, որ տեսանյութը համացանցում տեղադրել է տնօրենի նախկին կինը, որը հայտարարել է նաև, որ նրա ամուսինը ծեծում է իրեն և իր երեխաներին:
Այժմ տղամարդը ձերբակալված է: