Բրազիլիայում հսկա մրջնակերները 2 որսորդի են սպանել


19:16 , 4 օգոստոս, 2014

o_9905991in.am-ը գրում է.

Բրազիլիայի իշխանություններն ավարտել են երկրի հարավ-արևմուտքում 2 որսորդների աղմկահարույց սպանության գործի հետաքննությունը: Ոստիկանությունը եզրակացրել է, որ տղամարդկանց սպանել են հսկա մրջնակերները, որոնց հասակը գերազանցում է 2 մետրը: Հայտնի է, որ սուր ճանկերի պատճառով այդ միջատների հետ նույնիսկ յագուարները գործ չեն ունենում, հայտնում է Wilderness and Environmental Medicine ամսագիրը:

Հսկա մրջնակերներն ապրում են այն շրջանում, որտեղ դեպքը տեղի է ունեցել: Չնայած այդ կենդանիները սնվում են միջատներով ու երբեմն արմավենու պտուղ են ուտում՝ կարող են բավական վտանգավոր լինել:

Մասնագետները խորհուրդ են տալիս ոչ մի դեպքում մրջնակերների հետ մոտ պայքարի մեջ չմտնել: