Լիբանանի արևելքի բնակիչները փախչում են Սիրիայի իսլամիստներից


16:44 , 4 օգոստոս, 2014

7497491in.am-ը գրում է.

Լիբանանի հյուսիսարևելյան Արսալ քաղաքի բնակիչները զանգվածաբար լքում են իրենց տները՝ Սիրիայի իսլամիստների և կառավարական զորքերի՝ արդեն երրորդ օրը չդադարող հակամարտության պատճառով: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հանգստյան օրերին առնվազն 10 լիբանանցի զինվոր է զոհվել «Ֆրոնտ-Նուսրա» իսլամիստական խմբավորման գնդակներից:

13 զինվորական համարվում է անհետ կորած:

Բեյրութում պնդում են, որ սպանված զինյալների թիվը տասնյակներով է հաշվվում:

Արսալ քաղաքը բնակեցված է հիմնականում սուննիներով և այնտեղ հազարավոր փախստականներ են գնացել Սիրիայից: