14:26 , 4 օգոստոս, 2014
Չինացի լուսանկարիչ Լի Վեյը գտել է մի եղանակ, որի շնորհիվ այնպիսի լուսանկարներ է ստեղծում, որ դիտողին թվում է, թե լուսանկարներում պատկերված մարդիկ թռչում են օդով: Որքան էլ որ անհավատալի թվա, նա Photoshop ծրագրից չի օգտվում այս տպավորիչ լուսանկարները ստեղծելու համար: Փոխարենը նա օգտագործում է ծուխ և հայելիներ, ինչպես նաև իբրև բնորդ վարձում լարերի վրա կանգնել կարողացող ակրոբատների:

















