Իշխանությունները պետք է հավուր պատշաճի ուշադրություն դարձնեն արցախյան պատերազմի վետերաններին


14:02 , 4 օգոստոս, 2014

 Ադրբեջանի կողմից վերջին օրերին վերսկսած պատերազմական գործողությունները իշխանություններին պետք է թելադրեն վերանայել իրենց ներքին քաղաքականությունը... Ավելի քան ակնհայտ է, որ մեր բանակն ի վիճակի է կատարել իր վրա դրված պարտականությունները, սակայն դրա հետ միասին շատ կարևոր է, որ իշխանությունները հավուր պատշաճի ուշադրություն դարձնեն արցախյան պատերազմի վետերաններին, որոնցից շատերը գտնվում են խայտառակ ծանր սոցիալական պայմաններում: Այդ տղաներն են, որ ունեն մարտական գործողությունների հսկայական փորձ և միայն իրենց ներկայությամբ կարող են ոգի տալ մեր զինվորներին: Բացի այդ, պետք է աչքի լույսի պես հոգ տանել բոլոր այն մարդկանց, ովքեր այսքան տարիներ ամեն ինչ արել են Արցախի և Արցախի Պաշտպանության Բանակի համար: Այդ մարդկանց թվում է նաև գործարար Լևոն Հայրապետյանը, ով, չնայած շատ ծանր առողջական վիճակին, արդեն շուրջ մեկ ամիս է բանտարկված է Մոսկվայում՝ շինծու մեղադրանքներով: Գիտեմ, որ բազմաթիվ քայլեր կատարվում են՝ նրան ազատ արձակելու համար, սակայն շատ կարևոր է, որպեսզի գործողություններն ավելի հապշտապ կատարվեն՝ հաշվի առնելով Հայրապետյանի ծանր առողջական վիճակը...