12:15 , 4 օգոստոս, 2014Իրենց կյանքի ամենաերջանիկ օրը նշելու համար մի ուկրաինացի սիրահարները որոշեցին ամուսնանալ ոչ ստանդարտ պայմաններում: Նրանք երկուսն էլ «Աստղային պատերազմների» սիրահարներ են: Հենց այդ պատճառով էլ նրանք որոշեցին, որ իրենց հարսանիքին բոլոր հյուրերը պետք է այդ կինոնկարի հերոսների պես զգեստավորված լինեն: Հարսանքավորները շրջեցին Լվով քաղաքի փողոցներով՝ զարմացնելով ճանապարհին հանդիպած անցորդներին: Անշուշտ, հարսն ու փեսան իրենք էլ էին հագնվել «Աստղային պատերազմների» մոտիվներով:















