Ի՞նչ մի մոլուցք է անընդհատ սպասել «աստղերի» կարծիքներին ու գործողություններին, ամեն մեկդ ձեր գործով զբաղվեք


12:09 , 4 օգոստոս, 2014

 Քանի դեռ մեր լրատվական կայքերը զբաղված են ֆեյսբուքյան ստատուսներին իրենք հզոր էջերում անգրագետ ու ժարգոնային պատասխաններ տալուց, չսպասեք, որ արագ առաջընթաց մի օր կլինի մեր իրականությունում....ու ինչ մի մոլուցք է անընդհատ սպասել "աստղերի" կարծիքներին ու գործողություններին ??? եկեք ամեն մեկդ ձեր գործով զբաղվեք, եթե ուզում եք մի բանի հասնել... հա, ու մեկ էլ բավական է քոփի-փեյթ անեք օտար աղբյուրների առաջարկած նյութերը. գուցե մի օր արթնացնեիք ձեր միտքն ու փորձեիք հասկանալ, որ ամեն մեկն իրեն ձեռնտու տեղեկատվություն է մատուցում ... ու չարժի խայծը կուլ տալ և ձեզ հետ մի ամբողջ հասարակություն էլ գցել ուռկանը....սեփական երաժշտություն չունեցողը ընդմիշտ դատապարտված է պարել ուրիշի նվագի ներքո