Սամվել Բալասանյանը չի հասկանում, թե ինչու՞ ու ո՞ր տրամաբանությամբ ինքը պետք է ԲՀԿ-ից դուրս գա ու մտնի ՀՀԿ


21:12 , 21 օգոստոս, 2012

Գյումրիի քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանը չի հասկանում, թե ինչու՞ ու ո՞ր տրամաբանությամբ ինքը պետք է ԲՀԿ-ից դուրս գա ու մտնի ՀՀԿ: Ժամանակին թերեւս չէր հասկանում, թե ո՞ր տրամաբանությամբ ինքը պետք է դուրս գա Օրինաց երկրից ու անդամակցի այլ կուսակցության, տվյալ դեպքում՝ ԲՀԿ-ին: Բայց եղավ այն, ինչ եղավ. Բալասանյանը ՕԵԿ-ից դուրս եկավ՝ անկախ տրամաբանական անտրամաբանության: Այնպես որ՝ կուսակցափոխության հարցում տրամաբանական օրենքները չեն գործում, հատկապես Հայաստանում: Այսպես ասած՝ այդ հարցում տրամաբանությունը քաղաքական կատեգորիա չէ: