Աստված վկա, մենք չէինք ուզում


10:19 , 4 օգոստոս, 2014

Երկնակամարում փայլող հրե գունդն ազդարարեց նոր օրվա սկիզբը: Լույսն աստիճանաբար առանձնանում էր խավարից…Երկրի վրա շողում էր արևը,բայց մութ ու սարսռազդու խավարը թևածում էր Հայաստան աշխարհի մի բուռ հողի վրա…Արևը կյանք էր պարգևում,իսկ խավարն ամեն գիշեր անմեղ մարդկանց էր տանում…Տանում էր հեռո՜ւ,անսահմա՜ն հեռու…Լույսը շտապում էր փրկության հասնել,որպեսզի խավարն այլևս չկարողանա ձեռքերն արյան մեջ թաթախել…Բայց ու՜շ էր…Շա՜տ ուշ էր…Այլևս ոչինչ չես փոխի… Ամեն լուսաբացին սարսափով տեղեկանալ հերթական զոհի մասին…Հերթականի՛,բայց ո՛չ վերջինի…Ամեն առավոտ սրտի ահով և հոգու անզորությամբ զգալ,որ ամեն վայրկյան կորցնու՛մ ես…Կորցնում ես կյա՛նքը անգութ ու դաժան խավարում…Փորձում ես խլացնել սրտիդ ու հոգուդ ճիչը,փորձում ես ինքդ քեզ մեղադրել,գտնել տանջող ցավի պատճառը,սակայն անզոր ես…Ինչո՞ւ՝այս հոգի կրծող հարցը պատասխան ու արդարացում չունի…Հերթակա՛ն զոհը մեր սահմանի վրա,հերթակա՛ն անմեղ զինվորը…Մարմնովս սարսափելի դող է անցնում,երբ գեթ մի վայրկյան ինձ փորձում եմ պատկերացնել զինվորի ծնողների,նրա բարեկամների և նրան անհամբերությամբ սպասող աղջկա տեղում…Ահավո՛ր է…Չէ՛,այդ զգացողությանը համապատասխան մի բառ անգամ գտնել չեմ կարող…Չե՛մ կարող,չե՛մ ուզում…Ցավու՜մ է,շա՜տ է ցավում…Այս դարավոր վերքն ամեն զոհի հետ ավելի է խորանում…Համբերության բաժակն օր-օրի լցվում է անմե՛ղ զոհերի արյան կաթիլներով…Արյունն արդեն վաղու՛ց է թափվել,բայց արնախում գազանն իր անհագ ծարավն այս անգամ էլ չհագեցրեց…Հերթակա՛ն զինվորը…Իմ փոքրիկ Հայաստանի մի մասնիկն այլևս չկա…Հայկական օջախներից ևս մեկում մի ճրագ հանգեց… Հայրն ու մայրը ծնունդից ի վեր խնամքով ու գուրգուրանքով մեծացրե՜լ էին որդուն,ուրախացե՜լ նրանով,հույսե՜ր կապել,երազե՜լ,սպասե՜լ…Եկել էր ժամանակն,ու տղան,որպես իսկակա՛ն հայ տղա,մեկնել էր՝հայրենիքի առջև իր սրբազան պարտքը կատարելու… Աղջիկն էլ սրտի թրթիռով ու կարոտով սպասել էր իր զինվորի փառահեղ վերադարձին…Հրաժեշտի պահին ինչքա՜ն արցունքներ էին հոսել սիրահար զույգի աչքերից…Աղջիկն աղոթում էր ու հավատում.<<Չէ՛,նա անպայմա՛ն կվերադառնա,մենք դեռ մեծ ու գեղեցիկ հարսանի՜ք ունենք առջևում,դեռ երեխանե՜ր պիտի ունենանք,դեռ երջանի՜կ պիտի լինենք ՄԻԱՍԻՆ…Կգա՛,անպայմա՛ն կգա,խոստացե՛լ է գալ…>>… Եղբայրն էլ գիտեր,որ որ իր հպարտությու՛նը,իր թևն ու թիկու՛նքը,իր պարծան՛քը, անշու՛շտ, կվերադառնա,իրեն մենակ չի՛ թողնի… Սպասու՜մ էին…Հավատով,հույսով,աղոթքներով օրերն էին լուսացնում…Շատն անցել էր,քի՛չն էր մնացել…Զինվորը գալու էր,տուն էր վերադառնալու,ամու՜ր-ամու՜ր գրկելու էր ծնողներին,եղբորը,սիրած աղջկան…Կարոտը խեղդում էր,բայց հայրենիքի հանդեպ սերը զգոն էր պահում տղային…Իսկ եթե..ո՛չ,ո՛չ…նա պատրաստ էր սպանել ցանկացա՛ծ մեկին,ով կհամարձակվեր ներս խուժել իր երկիրը.ծնողները հանգի՜ստ ու խաղա՜ղ պիտի քնեին…Մտքերի այս խառնիճաղանջ կծիկը պտտվում էր տղայի ուղեղում,երբ հանկարծ ստոր ու անգութ թշնամին փորձեց կրակոցներով վախեցնել ու գրոհել մեր ուղղությամբ…Զինվորը զգո՛ն էր,խուճապի չմատնվե՛ց,չվախեցա՛վ…Վերցրեց զենքն ու երդվեց,որ կյանքի գնով էլ երկրի սահմաններն ամուր կպահի…Առաջ անցավ,սկզբում փորձեց ներել հակառակորդին և չպատասխանել կրակոցին…Չէ՞ որ նա էլ մարդ էակ է…Չէ՛ր ուզում սպանել…Խղճաց ստոր թշնամուն և սխալվեց…Նրանց կրակոցներն է՛լ ավելի սաստկացան…Նման արարածները մարդ կոչվելու իրավունք չունե՛ն…Տղան բարկացավ նրանց լկտի պահվածքից և որոշեց հակահարված տալ…Մեր խիզա՛խ տղան,մեր հա՛յ տղան,մեր քա՛ջ հերոսը համարձակորեն ոչնչացրեց թշնամու առաջ շարժվող խմբին…Ընկերն էլ հասավ օգնության,միասին կարողացան վերացնել վտանգն ու հանգիստ շրջվեցին՝ետ դառնալու իրենց հողերին…Շրջվեցին և հանկարծ…Թիկուքից կրակոցներ լսվեցին…Տղաները չհասցրին շրջվել…Այո՛,թիկունքի՛ց,թիկունքի՛ց կրակեցին այդ ոչնչությունները… Թուլամորթները չե՛ն կարող դիմացից կրակել.վախկո՛տ են,չեն համարձակվում…Նրանց նման փոքրոգիներն անզոր են հավասար պայքար մղել…Խորամանկությու՛նն ու ստորությու՛նն են նրանց ուժ տվող <<գործիքները>>…Քաջերն ընկա՛ն…Գետինը ներկվեց անմեղ արյամբ…Շուրջբոլորը լռություն էր…Տղան ընկավ՝հայացքն ուղղված մեր սուրբ լեռանը՝Արարատին,ընկավ զենքը ձեռքին՝հայրենիքը փրկելու սրբազան առաքելության ժամանակ…Եթե կարողանար գոնե մի բառ արտասանել,ապա միայն կասեր՝<<Սիրու՜մ եմ…>>…Սիրո՜ւմ էր,այն էլ ինչքա՜ն էր սիրում…հայրենի՛քը,ծնողների՛ն,աղջկա՛ն, հարազատների՛ն ,բոլորի՛ս…Բոլորի՛ս էր սիրում.չէ՞ որ նա իր կյանքի գնով մեզ փրկեց հերթական աղետից…Գնա՜ց,հեռացա՜վ,չվերադարձա՜վ…Հերոսի՛ մահով լքեց այս աշխարհը…Հիմա երկնքում է,հեռո՜ւ,շա՜տ հեռու՝սարերից այն կողմ՝ամպերից էլ վեր… Հերթակա՛նը,բայց ո՛չ վերջինը…Արյունը դուրս հորդաց համբերության բաժակից…Էլ ուժ չկա՛,սգալու ուժ չկա՛,վիշտն արդեն խեղդու՛մ է կոկորդս…Ինչո՞ւ,ինչպե՞ս,մինչև ե՞րբ…Որքա՞ն կարող ենք այս ամենը հանդուրժել…Հանուն ինչի՞…Ես ինչպե՞ս հանգիստ խղճով քնեմ ու արթնանամ՝իմանալով,որ սահմանի մոտ իմ հայրենակիցներն իրենց կյանքի՛ գնով են երկիրը խաղաղ պահում…Չե՛մ կարող,չե՛մ ուզում,բավակա՛ն է…ԲԱՎԱԿԱ՛Ն է… Հայի անմար ոգին կոտրել չի՛ լինի,վրեժի ու արդարության դատաստանը կու՛լ կտա բոլոր թշվառներին…Համբերության բաժակից հորդած անմեղ հայ զոհերի արյունը ջրհեղեղի պես կթափվի ձեր դատարկ գլուխներին ու վերջապես կխեղդի՛ ձեզ…Դուք ձե՛ր արյան մեջ եք խեղդվելու… Ես խոստանում եմ,որ հանուն իմ երկրի ապագայի՛,հանուն խաղաղությա՛ն,հանուն խղճիս հանգստությա՛ն,հանուն բոլոր քաջերի՛,հանուն բոլոր զոհվածների ընտանիքների՛ ես պատրա՛ստ եմ պայքարել…Պայքարել մինչև վե՛րջ…Բայց ոչ թե մահանալ,այլ ոչնչացնե՛լ,պահանջե՛լ,արդարությու՛նը վերականգնել…Քրիստոնյային վայել ապրելով՝մենք միայն մահանա՛լ գիտենք,բայց պետք է հասկանալ,որ նման ստորների հետ պետք է իրե՛նց իսկ լեզվով խոսել…Արյու՞ն եք ուզում…Կթափվի՛,բայց ոչ թե հայի,այլ ձե՛ր անպետք արյունը…Ձեր թշվառ գոյությունն արդեն ծանրացել է Երկիր մոլորակի վրա…Այսպես շարունակել չի՛ լինի.խնդրին լուծու՛մ է պետք…Այս հարցը խաղաղ ճանապարհով լուծել անհնա՛ր է…Թշնամնին մարդ էակ չէ,կենդանի՛ է,չի հասկանում,որ արյուն թափելն ու հանցագործ դառնալը միայն ստորների առաքելությունն է…Չի հասկանում,որ պատերազմը չարի՛ք է…Հայ,թուրք,վրացի...Մի՞թե էական է…Ա՜խր, մենք բոլորս մա՛րդ ենք,մա՛րդ արարածներ,նույն մոլորակի բնակիչնե՛ր…Չէ՛,դուք մարդ չե՛ք,դուք կենդանի՛ եք և կենդանու նման էլ պիտի մեռնե՛ք…Աստվա՛ծ վկա՝մենք արյուն չե՛նք ուզել,դու՛ք եք դրդում,դու՛ք եք սպանում,դու՛ք եք ոչնչացնում…Չե՛նք լռելու,արդեն բավակա՛ն է…Բավակա՛ն է սգավորի պես ապրենք,բավակա՛ն է լաց լինենք…Պահանջատերը մե՛նք ենք,ոչ թե այդ ոչնչությունները… Փա՜ռք ու պատի՜վ մեր բոլոր հերոսներին…Ես երախտապարտ եմ նրա՛նց ու նրանց ծնողների՛ն…Այսօրվա իմ խաղաղ ու հանգիստ դրության համար ես նրա՛նց եմ պարտական… Խոնարհվում եմ բոլո՛ր հայ զինվորների առջև… Ինչպե՞ս նայեմ զոհված հերոսների ծնողների,բարեկամների աչքերին,ինչպե՞ս չարտասվեմ նրանց համար,ինչպե՞ս չտխրեմ…Ինչպե՞ս,ինչո՞ւ,մինչև ե՞րբ… Չէ՛,ես նրանց ցանկությունը չե՛մ կատարի,չե՛մ արտասվի,չե՛մ կոտրի իմ՝հայի անպարտ ոգին…Արտասվել պետք չէ՛,պայքարե՛լ է պետք,արդարությունը վերականգնե՛լ է պետք…Այս զոհերի հոգիները կհանգստանան միայն այն ժամանակ,երբ նրանց կիսատ թողած գործը մենք ավարտին կհասցնենք…Մենք ՊԱՐՏԱՎՈ՛Ր ենք…Մեր խիղճը միշտ արթուն պիտի լինի,զենքը՝ձեռքներիս…Մոտենու՛մ է հատուցման պահը…

Արյու՜ն է թափվելու…

ՀԵՐԹԱԿԱՆԸ ՄԵ՛ՆՔ ՉԵՆՔ ԼԻՆԻ,ՀԵՐԹԱԿԱՆԸ ԴՈՒ՛Ք ԵՔ ԼԻՆԵԼՈՒ…

ԱՍՏՎԱ՛Ծ ՎԿԱ՝ՄԵՆՔ ՉԷԻՆՔ ՈՒԶՈՒՄ….