18:57 , 21 օգոստոս, 2012
Այսօր Գլխավոր Պողոտայի խաչմերուկներից մեկում փակցված հայտարարություն տեսա հետեւյալ բովանդակությամբ. «Պահանջվում է մատուցողուհի, հավաքարար, ՇԱՈՒՐՄԻՍՏ»: Վերջին մասնագիտությունը տեղիք տվեց մտածելու, որ մեր ԲՈՒՀ-երից մեկում հավանաբար բացվել է Շաուրմալոգիայի ֆակուլտետ ու թողարկում են այդպիսի բանիմաց կադրեր: Դե եթե դա լինի, բնականաբար կլինի նաեւ խորովածիստի, քյաբաբիստի, խաշիստի, քյուֆթիստի, տոլմիստի, բուդիստի /բուդայականության հետ կապ չունի կամ միգուցե բուդայականությունը կապ ունի հայկական բդի հետ/, գորիսալոբիստի, թանիստի ու զանգվածային պահանջարկ վայելող այլ կերակրատեսակներ պատրաստողների մասնագիտություններ նույնպես: Հավանաբար պահանջարկը առաջարկ է բացել: Չբռնեմ էդպիսի մի ԲՈՒՀ էլ ես բացեմ.... Կադրերին թռցրած կտանեն:ՃՃՃ Իդեաս կենսակոչելու համար ֆեյսբուքյան ընկերներիցս կսպասեմ պահանջարկ վայելող այլ մասնագիտություններ հուշելուն: Լրիվ նոր բիզնես ոլորտ է, ու թող դրա մոնոպոլիստն էլ ես լինեմ:ՃՃՃՃ