08:31 , 4 օգոստոս, 2014
1in.am-ը գրում է.
Ուկրաինան պատրաստում է նոր պատժամիջոցների ցուցակ, որում կներառվեն 500 ռուս գործիչներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն:
«Մենք այժմ մեր կողմից պատրաստում ենք Ղրիմի բռնակցմանն ու Ուկրաինայի պառակտմանը հավանություն տված մոտ 500 ռուս գործիչների ցուցակ, որոնց մուտքն Ուկրաինա կարգելվի»,- նշել է խորհրդականը: Նման հայտարարություն է նա արել՝ կապված Օդեսայում անկարգությունների հետ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ «Աջ սեկտորի» և «Սվոբոդայի» ակտիվիստներն անկարգություններ են իրականացրել Օդեսայի «Իբիցա» ակումբում Անի Լորակի համերգի ժամանակ: