Allsport.am-ը գրում է.
«International Champions Cup-2014» ընկերական մրցաշարի «Օլիմպիակոս»-«Մանչեսթեր Սիթի» խաղում հունական թիմը հաղթանակ տարավ 11-մետրանոց հարվածաշարում:
Հանդիպման առաջին կեսի 34-րդ րոպեին քաղաքաբնակների կազմում գոլի հեղինակ դարձավ Յովետիչը: 2 րոպե անց «Օլիմպիակոսը» հավասարեցրեց հաշիվը. պատասխան գնդակը խփեց Դիամանտակոսը: Երկրորդ խաղակեսի 53-րդ րոպեին անգլիական թիմը կրկին հաշվի մեջ առաջ անցավ. աչքի ընկավ Կոլարովը, սակայն 66-րդ րոպեին «Օլիմպիակոսը» կրկին վերականգնեց հաշվի հավասարակշռությունը. Գևորգ Ղազարյանի փոխանցումից հետո Դիամանտակոսն իր հաշվին դուբլ ձևակերպեց:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ