Մեր խիզախ զինվորների շնորհիվ պատերազմին հետևում ենք հեռվից


01:53 , 3 օգոստոս, 2014

Զինադադարից հետո, սահմանում այս օրերին լարվածությունը աննախադեպ է.... փաստորեն , պատերազմ է.. սակայն , ի տարբերություն 90-93 թթ, երբ չկար թիկունք և առաջնագիծ, այսօր սահմանին կանգնած մեր խիզախ զինվորների շնորհիվ պատերազմին հետևում ենք հեռվից.. իսկ այն, որ մեր զինվորը մենակ չէ իր դիրքում, նրանց կողքին են ազատամարտի հերոսներն ու վետերանները, ավագ ընկերները՝ նշանակում է, որ վճռական մեկ հաղթանակը ևս շոշափելի է դառնում հայերիս համար !!!!!

եկեք բոլորս մոռանանք մեր քաղաքական ու սոցիալական խնդիրներն ու հայացքները, համատեղ մեր մաղթանքով հայոց զինվորի բազկին հուժկու ուժ ու հզոր կամք հաղորդենք, ու աղերսենք Աստծուն, որ նվիրական ու սուրբ այս մարտերում ոչ մի կորուստ չունենանք, ամեն մի մայր գրկի հաղթանակած իր հերոսին !!!