00:12 , 3 օգոստոս, 2014
1in.am-ը գրում է.
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Նյու Բեդֆորդ քաղաքի Jalice Cafe բարի մոտ վեճի ժամանակ 7 մարդ ստացել է հրազենային վնասվածք: Այս մասին հաղորդում է Boston Herald-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Բարի այցելուներից մեկը փողոց է դուրս եկել և տեսել ավտոմեքենայի վրա դրված շիշը և շպրտել այն: Ցայտերն ընկել են մեկ այլ մարդու վրա: Նրանց միջև սկսվել է լեզվակռիվ, որն ավարտվել է հրաձգությամբ:
Տուժածներից մեկը վիրավորվել է արմունկից, մյուս վեցը՝ ոտքից: Նրանց կյանքին ոչինչ սպառնում, բոլորը տեղափոխվել են հիվանդանոց: