Բրեդ Փիթին սերիալում կփոխարինի կին


19:20 , 2 օգոստոս, 2014

velvet_13_181in.am-ը գրում է.

Հայտնի է դարձել, որ ամերիկյան նոր սերիալում Բրեդ Փիթին կփոխարինի կին: Խոսքը «12 կապիկ» ֆիլմի սերիալային տարբերակի մասին է: Կինոնկարի ռեժիսորը Թերի Գիլիամոմն է, գլխավոր դերակատարները՝ Բրեդ Փիթը և Բրյուս Ուիլիսը: Այս մասին գրում է Rosbalt-ը:

Ֆիլմը սերիալի կվերածի ամերիկյան Syfy հեռուստաալիքը: Ֆիլմում Փիթի մարմնավորած հերոսին՝ Ջեֆրի Հոյնսին, կփոխարինի կանադացի դերասանուհի Էմիլի Հեմփշիրը: Էմիլին, սակայն, կմարմնավորի ոչ թե Ջեֆրիին, այլ Ջենիֆերին: