Հնարավոր է՝ Հայաստանը ԵՏՄ-ին միանա հոկտեմբերից էլ շուտ. Իվան Վոլինկին


18:29 , 2 օգոստոս, 2014

41211in.am-ը գրում է.

Հնարավոր է, որ Հայաստանը ԵՏՄ-ին միանա հոկտեմբերից էլ շուտ: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը՝ անդրադառնալով Հայաստանի եվրասիական ինտեգրացիային:

Նա նշեց, որ այդ ճանապարհին բոլոր գործողություններն իրենց հերթականությամբ ընթանում են, ամեն բան կավարտվի, և Հայաստանը կմիանա Եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին:

«Հայաստանը կդառնա Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ»,- նշեց դեսպանը: Ապա անդրադառնալով Ղազախստանի ԱԳ նախարար Եռլան Իդրիսովի թվիթերյան գրառմանն այն մասին, որ ՀՀ-ն կմիանա ԵՏՄ-ին հոկտեմբեր ամսին՝ դեսպանը չբացառեց, որ դա կայանա նույնիսկ ավելի վաղ: