Ամերիկյան խորտկարան, որտեղ աղոթող այցելուները քիչ են վճարում


20:37 , 2 օգոստոս, 2014

9101019551in.am-ը գրում է.

Հուսիսային Կարոլինա նահանգի Mary’s Gourmet Diner խորտկարանը իր այցելուներին 15 տոկոս զեղչ է անում ուտելուց առաջ աղոթելու համար՝ տեղեկացնում է Foxnews–ը։

Եթե մատուցողները նկատում են, որ այցելուներից որևէ մեկն աղոթում է, նրան հետո բերում են զեղչված չեկ։ Նշվում է, որ սրճարանում այդ մասին հայտարարություն չկա փակցված, իսկ այցելուներին նախապես չեն զգուշացնում տնտեսելու հնարավորության մասին։

Սեփականատեր Մերի Հագլանդը նշել է, որ «դա ոչ թե կրոնական, այլ հոգևոր գործողություն է»։

Մերին ապրել է աղքատության մեջ և այդ պատճառով համարում է, որ ուտելիքը գնահատող մարդը պետք է պարգևատրվի։