Ռոնալդուն ու Մեսին միայնակ չեն. այս աշխարհում կա նաեւ Հենրիխ Մխիթարյան, գրում է ֆրանսիական So Foot պորտալը


16:04 , 21 օգոստոս, 2012

Ռոնալդուն ու Մեսին միայնակ չեն. այս աշխարհում կա նաեւ Հենրիխ Մխիթարյան, գրում է ֆրանսիական So Foot պորտալը:

Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստի տպավորիչ խաղը չի վրիպել ֆրանսիական կայքի մասնագետների ուշադրությունից:

So Foot-ի սյունակագիր Էրիկ Մագիորին գրել է, որ ֆուտբոլային մասնագետները պետք է ուշադրություն դարձնեն Մխիթարյանի խաղի վրա, քանի որ Ուկրաինայի առաջնության մեկնարկային վեց տուրերում 23-ամյա կիսապաշտպանը դարձել է 10 գոլի հեղինակ:

Մագիորիի կարծիքով, եթե Մխիիթարյանը շարունակի այսպես հանդես գալ, ապա նա առաջիկայում կարող է մրցակցել նաեւ Լիոնել Մեսիի եւ Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Շուտով «Շախտյորը» կսկսի մրցելույթները Չեմպիոնների լիգայում, իսկ դա լավ հնարավորություն է Հենրիխի համար ամբողջ Եվրոպային ցուցադրելու իր լավագույն որակները:

Նյութը՝ Sport.news.am-ից