Վաղուց ժամանակն է ճանաչել ազգի, ժողովրդի հերոսներին և «հերոսներին»


16:04 , 21 օգոստոս, 2012

Սիրելի հայաստանաբնակ և արտերկրներում ապրող հայրենակիցներ: Առաջարկում եմ՝ ազգը, ժողովրդը, ինչպես նաև հայակական գենետիկան, չնույնացնել առանձին անհատների բնութագրերի հետ, դրանք ոչ համազոր մեծություններ են: Եթե նշում եք դրական կամ բացասական երևույթներ, ապա բարի եղեք անվանել դրանց հեղինակներին: Վաղուց ժամանակն է ճանաչել ԱԶԳԻ և ԺՈՂՈՎՐԴԻ հերոսներին և «հերոսներին»:
ԺՈՂՈՎՐԴԻ, ԱԶԳԻ ու, առավել ևս, ԳԵՆԻ հեղինակն ու ստեղծողը մենք չենք՝ մենք, ամենքս առանձին, այդ մեծ պարգևները կրող մասնիկներ ենք միայն: