ԱՄՆ-ում մսի մեջ ասեղներ տեղադրած տղամարդուն սպառնում է 70 տարվա ազատազրկում


18:36 , 1 օգոստոս, 2014

9222432551in.am-ը գրում է.

Իլինոյս նահանգի բնակչին պատիժ է սպառնում այն բանի համար, որ նա սուպերմարկետներից մեկում կարի ասեղներ է տեղադրել փաթեթավորված մսի մեջ՝ հաղորդում է RT-ն:

Քրեական գործ է հարուցվել 68-ամյա Ռոնալդ Ավերսի դեմ, ով դատարանի առաջ է կանգնել համանման գործողությունների յոթ դեպքերով: Դրանցից յուրաքանչյուրի համար նրան սպառնում է 10 տարվա ազատազրկում և 250 հազար դոլարի տուգանք:

Ավերսն այժմ կալանավորված է և սպասում է երկուշաբթի կայանալիք լսումներին:

Հանցագործությունը բացահայտվել է N Save սուպերմարկետի զգոն այցելուի շնորհիվ, ով հաղորդել է, որ քիչ էր մնում կուլ տար այդ ասեղներից մեկը:

Ըստ սուպերմարկետի ներկայացուցիչների խոսքերի՝ դեպքերից ոչ մեկը լուրջ վնասների չի հանգեցրել, իսկ ասեղներ հայտնաբերվել են միայն մսի մեջ: