15:56 , 1 օգոստոս, 2014
Hraparak.am-ը գրում է.
Տավուշի մարզի սահմանամերձ Դովեղ գյուղի վրա երեկ երեկվանից մինչ այժմ կրակոցներ չեն հնչել, խաղաղ է ամեն ինչ։
Այս մասին Hraparak.am-ին հայտնեց Դովեղի գյուղապետ Սամվել Գորգինյանը։ «Հիմա խաղաղ ա, երեկվա մի 7-ից, 7 անց կեսի կողմերից մինչև հիմա խաղաղ ա, ու ոչ միայն Դովեղում, այլ ընդհանուր տարածքում խաղաղ ա, մենք կապի մեջ ենք իրար հետ»,-ասաց նա։
Գորգինյանն ասաց, որ Դովեղում միշտ էլկրակոցներ եղել են, ու գյուղի բնակիչները սովոր են դրան, սակայն վերջին շրջանում հաճախակի են դարձել․ «Դե միշտ էլ եղել ա, ասենք եղել ա, որ մի քիչ ավելի մեծ չափի, մի քիչ ավելի փոքր․․․»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ