16:20 , 1 օգոստոս, 2014
1in.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը դիտարկում է Ռաուլին թիմ վերադարձնելու հարցը: Հարձակվողը ներկայումս հանդես է գալիս Քաթարի «Ալ Սադդ»-ի կազմում:
Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը դիտարկում է 37-ամյա Ռաուլին մարզական տնօրենի պաշտոնն առաջարկելու տարբերակը:
Հիշեցնենք, որ Ռաուլը 741 խաղ է անցկացրել մադրիդյան ակումբի կազմում՝ խփելով 323 գոլ: Նա «Ռեալ»-ի կազմում 6 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 3 անգամ՝ Չեմպիոնների Լիգայի գավաթակիր:
Իսպանիայի հավաքականում Ռաուլը 102 խաղում 44 գոլ է խփել: