15:30 , 1 օգոստոս, 2014
Galatv.am-ը գրում է.
«Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» շտաբի ներկայացուցիչներն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում հայտնել են, որ իրականացվելու է ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի երթը եւ դիմում-նամակ են պատրաստում՝ ուղղված ՀՀ նախագահին, ԼՂՀ նախագահին, ՄԻՊ գրասենյակին և Հայաստանում ՌԴ դեսպանին:
Հիշեցնենք, որ հայազգի գործարարը կասկածվում է ապօրինի կերպով ձեռք բերված փողերի լվացման և վատնման մեջ: Նախաքննությունը Լևոն Հայրապետյանին կասկածում է 2009թ. Ուրալ Ռախիմովի «Բաշնեֆտ» ընկերության վաճառքի գործում ունեցած մասնակցության մեջ։ Ռախիմովը երեք տարի կառավարել է «Բաշնեֆտը» «ԱՖԿ Սիստեմա» ընկերությունների խմբի միջոցով։
Այսօրվա ասուլիսին հրավիրված էր նաեւ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, ով սույն գործի առնչությամբ որոշակի հակասություններ նշեց. «Բավականին հակասական փաստեր կան ներկայացված, քանզի մեղադրանք է առաջադրվել, որ Բաշկորտոստանի նախագահի որդու հանցակիցն է, սակայն նույն այդ քննիչը նշում է, որ հանցագործության ավարտից հետո է Լևոն Հայրապետյանն աջակցել, որպեսզի չբացահայտվի հանցագործությունը: Բոլոր հանցախմբերը ստեղծվել են Ռախիմովի կողմից: Ինքն է ստեղծել այդ կազմակերպությունն ու ամենից իրազեկված անձն էր այդ գործում, և պարոն Լևոն Հայրապետյանի խորհուրդների ու լրացուցիչ ինֆորմացիայի կարիքը նա չուներ»,- ասաց փաստաբանն՝ ընդգծելով, որ Ռախիմովը որևէ մեկի կարիքը չի ունեցել փողերի լվացման համար:
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն ասաց, որ կարդալով մեղադրականը՝ համոզվել է, որ սա պատվեր է.
«Ես ավելի համոզվեցի, որ սա պատվիրված թյուրիմացություն է, և մենք որևէ հիմք չտեսանք: Պատվերը գալիս է մեր «հարևան-բարեկամներից»: Սա ձեռնտու է միայն Ադրբեջանին: Այսինքն, նրանք կարողացել են գտնել համապատասխան մարդկանց և իրականացրել են դա»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ