Շիրխանյան. Լևոն Հայրապետյանի կալանավորումը շահավետ է միայն Ադրբեջանին


15:11 , 1 օգոստոս, 2014

Aysor.am-ը գրում է.

Գործարար Լևոն Հայրապետյանին առաջադրված մեղադրանքները պատվիրված թյուրիմացություն են: Այս մասին այսօր լրագրողներին ասաց Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:

Նրա խոսքով՝ դա շահավետ է միայն Ադրբեջանին: Վ. Շիրխանյանն ասաց, որ ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի պետք է ցույցեր կազմակերպվեն:

«Մենք հիմնավորումներ չենք նկատել, ըստ որի,  կարելի էր նման մարդուն կալանավորել»,- ասաց Վ. Շիրխանյանը:

Նախկին փոխնախարարը հուսով է, որ Լևոն Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոցը օգոստոսի 13-ին կփոխվի տնային կալանք: