«Ո՞վ չգիտի, որ ավելի թանկ է Ծաղկաձորում հանգստանալը, քան Միջերկրական ծովում»


14:51 , 1 օգոստոս, 2014

«Ո՞վ չգիտի, որ ավելի թանկ է Ծաղկաձորում հանգստանալը, քան Միջերկրական ծովում»168.am-ը գրում է.

«Հայաստանում տուրիզմի ծավալը մոտենում է մեկ միլիոնին, դա շատ մեծ առաջընթաց է, բայց եթե կառուցվածքին նայենք, ապա ո՞վ չգիտի, որ հայերն ունեն շատ բարեկամներ այլ երկրներում, ու այդ բարեկամների գալը նույնպես հաշվառվում է այդ ցուցակի մեջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:

Նա հիշեցրեց, որ զբոսաշրջիկ է համարվում այն մարդը, որը մեկ օրից ավելի և մեկ տարուց պակաս գտնվում է տվյալ երկրում. «Ու այստեղ կա ոչ ճիշտ ինֆորմացիա: Ինքն իր համեմատ՝ դրական է շարժը, բայց մենք պետք է նայենք հարևաններին: Այսինքն՝ մենք հետ ենք մնում: Ես պետք է ասեմ, որ ամենամեծ տնտեսագետներից մեկը` Աբել Աղանբեկյանը, ինձ անձամբ ասաց.

«Եթե մարդ ուզում է տեսնել քրիստոնեական արժեքներ, որտե՞ղ նա կգնա. էլ ո՞ւր՝ բացի Հայաստանից ու մեկ էլ Երուսաղեմից: Մենք այդ շանսերը լավ չենք օգտագործում»:

Ըստ Ա.Պողոսյանի՝ տուրիզմի բնագավառում կարևորը մատչելիությունն է և գնային համադրությունը.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ