Սաակաշվիլին կոչ է արել հարցաքննել Պուտինին և Մեդվեդևին


11:03 , 1 օգոստոս, 2014

Operativ.am-ը գրում է.

Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին, ով մեղադրվում է պաշտոնական դիրքի չարաշահման մեջ, Վրաստանի իշխանություններին առաջարկում է որպես իր գործով վկաներ հարցաքննել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին:

Նախկին նախագահը չի բացատրել, թե ինչ կապ ունեն նշված անձինք իրեն ներկայացված մեղադրանքների հետ։ Ենթադրվում է, որ նա նկատի է ունեցել 2008թ. օգոստոսի զինված հակամարտության հետ կապված հետաքննությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ