10:44 , 1 օգոստոս, 2014
Slaq.am-ը գրում է.
Փրկարար ծառայությունը օգոստոսի 1-ին, ժամը 02.15-ին տեղեկություն է ստացել, որ Երեւանի Երեւանյան լճի մոտակայքում տեղի է ունեցել վթար:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սեբաստիա փողոցում` «Եռաբլուր» պանթեոնի մոտակայքում, դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2121» մակնիշի 35 VT 134 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է կայանված «Նիսսան» մակնիշի 34 PQ 330 եւ «Օպել» մակնիշի 35 ՍԼ 892 պետհամարանիշերով ավտոմեքենաներին, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան շրջվել է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ