08:56 , 1 օգոստոս, 2014«Արմավիրի մարզի Գայ գյուղի մի խումբ բնակիչներ գումար են հավաքում՝ օգնելու օրերս վթարի ենթարկված համագյուղացուն, իսկ մյուսներն էլ իրենց վճարած, բայց կորած վարկի գումարն են հայթայթում: «Ժողովուրդ»-ն իր երեկվա համարումտեղեկացրել էր, որ Գայ համայնքում, գյուղապետարանի 29-ամյա աշխատակից Տաթևիկ Հարությունյանն օրերս վթարի է ենթարկվել, և միջադեպից հետո նրա պայուսակից անհետացել է գյուղի բնակիչների կողմից հավաքագրված «Կամուրջ» վարկային կազմակերպության 3 միլիոն 200 հազար դրամը և 520 դոլար վճարելիք գումարը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գայ համայնքի ղեկավար Սեյրան Մարկոսյանը տեղեկացրեց, որ գյուղի մի խումբ բնակիչներ վթարված աղջկա հիվանդանոցի ծախսերը հոգալու համար որպես օգնություն գյուղապետարան են բերում 10.000-ական դրամ: Երեկվա դրությամբ հավաքվել էր մոտ 150.000 դրամ»,–գրում է թերթը։