«Ժողովուրդ». «Բորոդինո» պահածոների գործարանը մոտ 1.5 մլն դրամ է պարտք Վայոց ձորի Ազատեկ համայնքի բնակիչներին


08:32 , 1 օգոստոս, 2014

««Բորոդինո» պահածոների գործարանը դեռ նախորդ տարվանից մինչ օրս մոտ 1.5 մլն դրամ է պարտք Վայոց ձորի Ազատեկ համայնքի բնակիչներին: «Ժողովուրդ»-ը Ազատեկ համայնքի ղեկավար Սիրակ Հովսեփյանից տեղեկացավ որ բնակիչներից գործարանը խնձոր է մթերել և մինչև հիմա գումար չի տվել: «Խոսել եմ ընկերության տնօրինության հետ: Նրանք էլ պատճառաբանում են, թե ապրանքը չեն վաճառել, գումար չունեն ու հիմա սպասում են, որ վարկ վերցնեն և մարեն այդ պարտքերը»,-ներկայացրեց գյուղապետը: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաև «Բորոդինո» պահածոների գործարանի փոխտնօրեն Սիսակ Աղայանի հետ, ով լսելով հարցը, խուսափեց պատասխանել և միայն ասաց. «Ես ոչնչից տեղյակ չեմ և իրավասու չեմ Ձեր հարցերին պատասխանել»,–գրում է թերթը։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում