Անձնական պատճառներով լքեցի «Մանչեսթեր Յունայթեդ»-ը. Էվրա


22:44 , 31 հուլիս, 2014

patriceevra_d9kymzkpgxg61km1in.am-ը գրում է.

Իտալական «Յուվենթուս»-ի նորեկ Պատրիս Էվրան խոսել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ից հեռանալու մասին.

«Շատ դժվար էր լքել «Յունյաթեդ»-ը: Անգլիայից հեռացա անձնական խնդիրների պատճառով: Երբ իմացա, որ «Յուվենթուս»-ը հետաքրքրվում է իմ ծառայություններով, հեշտ ընդունեցի նրանց առաջարկը: Ավելի դժվար էր «Յունայթեդ»-ից հեռանալու մասին որոշում կայացնելը:

«Յունայթեդ»-ում վստահում էին ինձ: Խոսել եմ Վան Գալի հետ, ու նա նույնպես ցավում էր, որ ես հեռանում եմ: Այստեղ ես երջանիկ եմ ու հույսով եմ, որ հաջող մրցաշրջան կանցկացնեմ»-, ասել է Էվրան: