Ինչպե՞ս եղավ, որ Վարչապետը որոշեց Արարատ լեռ բարձրացած մի խումբ լեռնագնացներ արժանացնել շնորհակալագրերի


22:50 , 20 օգոստոս, 2012

Իմ ընկերներից մի տաս հոգի բարձրացել են Մասիս: Մի հատ ինձ ով կբացատրի, էս ինչ ա եղել, որ սենց բան ա պատահել՞

Արարատ լեռ բարձրացած մի խումբ լեռնագնացներ արժանացել են ՀՀ վարչապետի շնորհակալագրերիԱրարատ լեռ բարձրացած մի խումբ լեռնագնացներ արժանացել են ՀՀ վարչապետի շնորհակալագրերի

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արարատ լեռ ուխտագնացություն կատարած մի խումբ լեռնագնացների: Վերջիններս տեսանյութի միջոցով վարչապետին են ներկայացրել ուխտագնացությունից ստացած իրենց տպավորությունները:

Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հանդիպման նախաձեռնող գրող, հրապարակախոս Զորի Բալայանը ողջունել է լեռնագնացների այդ քայլը՝ նշելով, որ յուրաքանչյուր հայի համար Արարատը ոչ միայն սրբազան լեռ է, այլև հայրենիք:

Ազգանվեր գործունեություն ծավալելու համար Տիգրան Սարգսյանը ՀՀ վարչապետի շնորհակալագրով է խրախուսել լեռնագնացներ՝ Արամայիս Սեդրակյանին, Նվեր Ավետիսյանին, Աննա Մարտիկյանին, Կարեն Սահակյանին, Տիգրան Պողոսյանին, Արմեն Չիլինգարյանին, Զավեն Նազարյանին և Մարինե Վահրադյանին: