22:44 , 20 օգոստոս, 2012
Երբեք սերիալներ չեմ նայել: Քիչ առաջ ալիքները փոխելիս պատահաբար կանգ առա ու մի երկու րոպե նայեցի «Դժվար ապրուստ» կոչվող այդ խայտառակությունը: Մեր հասարակության մեջ հաջողված ու այս կամ այն չափով երջանիկ ընտանիքներն ավելի շատ են, քան «դժվարները»: Էլի ու էլի զարմանում եմ. միթե այդ սցենարիստ կոչվածներին հետաքրքիր չեն հաջողված ընտանիքների պատմությունները: Օդից վերցրած դժբախտությունների մի շարան են թխել ու ամբողջ հասարակությանը նստացրել սադո-մազոխիզմի ասեղի վրա: Ամոթ է էլի: Եթե սցենարիստները պրոբլեմ ունեն, թող գնան բուժվելու: Ծայրից ծայր լացուկոծ ու ողբ է: