15:00 , 31 հուլիս, 2014
1in.am-ը գրում է.
Երգիչ Ջասթին Բիբերը Instagram-ում լացող Օրլանդո Բլումի լուսանկարն է հրապարակել՝ հաղորդում է TMZ-ը: Դա տեղի է ունեցել հուլիսի 31-ին այն բանից հետո, երբ հայտնի դարձավ Իբիցայում դերասանի ու երաժշտի վեճի մասին: Մի քանի ժամվա ընթացքում լուսանկարը մոտավորապես 500 հզ «լայք» է հավաքել:
Վեճից մի քանի ժամ անց Ջասթին Բիբերը Instagram-ում հրապարակել էր Միրանդա Քերի անկեղծ լուսանկարը, ում պատճառով մինչ այդ վիճել էր Բլումի հետ: Սակայն մի քանի րոպեից ջնջել էր այն և հրապարակել նորը՝ իբր թե Բլումը լաց է լինում:
Հոլիվուդյան կինոաստղի արձագանքի մասին դեռ տեղեկություններ չկան:
