Լեյլա Յունուսը մեղադրվել է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ


13:40 , 31 հուլիս, 2014

Leyla-Yunus1in.am-ը գրում է.

Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը մեղադրվել է առանձին քաղաքացիների հետ գաղտնի համագործակցության մեջ, որի նպատակը եղել է Հայաստանի հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ գործողությունների համակարգումը: Այս մասին, ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը, ասվում է Ադրբեջանի Դատախազության և Ազգային անվտանգության նախարարության համատեղ հայտարարության մեջ:

Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդվում էր, որ Լեյլա Յունուսը և նրա ամուսինը՝ կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսը ձերբակալվել են: Արիֆ Յունուսից երկրից դուրս չգալու ստորագրություն է վերցվել, իսկ Լեյլա Յունուսը Բաքու քաղաքի Նասիմի շրջանային դատարանի որոշմամբ կարող է կալանքի տակ հայտնվել: