Իմ կարծիքով երբեմնի քաղմասներում չնչին փոփոխություն է կատարվել


21:23 , 20 օգոստոս, 2012

Իմ կարծիքով երբեմնի քաղմասներում չնչին փոփոխություն է կատարվել, մեծ հաշվով իրենց իրավունքները չգիտակցող քաղաքացիները նորից ծեծվում են, հայհոյանքախեղդ են լինում, բայց համարձակ, կաշառքը որպես ազատման միջոց չընդունող, իր իրավունքներին քաջատեղյակ, ու տիրոջ զգացողությամբ քաղաքացիները պաշպանված են: Բայց չգիտես թե ինչու 1-ինները հարգված են, թաղի տղերքի կողմից ընդունված, բայց երկրորդները բոզ են, ծակվող, 2-րդ սորտի մարդ...(իհարկե խոսքը էությամբ բոզերի ու ստուկաչների մասին չի, նրանք չեն հարգվում, անգամ իրանց նմանների կողմից): Սա անառողջ հասարակության բարքեր են:
Այս վիճակը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ մեր Սահմանադրությունն ու օրենքները միայն զենք են կամայական օգտագործման համար:
Խոստովանեմ, որ այդ արատավոր բարքերը եղել են իմ համար դոմինանտ այնքան ժամանակ քանի դեռ եղել եմ պարզապես քաղաքացի, ում համար կարեւոր են եղել թայֆայի շահերը, ում համար հայրենասիրությունը թուրքի մերը քրֆելն է եղել:
Խոստովանեմ նաեւ, որ ինձ համարում եմ ՀՀ իրական քաղաքացի արդեն 5 տարի, որի համար ուրախ եմ, քանի որ կարողանում եմ անհանգստանալ ոչ միայն ընկերներիս, հարազատներիս համար, այլեւ՝ անծանոթ մի անցորդի համար, մի իրավազուրկ քաղաքացու համար եւ այլն...
Բայց նաեւ անհանգստանում եմ ազարտիցս, այն ազարտից, որը ստանում եմ մի պետքական գործ անելուց հետո...այն ազարտից, որը պրոգրեսիվ է ու պահանջկոտ...
Բայց ամենակարեւորը, որ սկսել եմ մարդկանց սիրել իրենց թերությունների համար, սիրել սխալվելուց չվախենալու համար, եւ ընդհանրապես սիրել, քանի որ չսիրելու հնարավորությունը ավելի մեծ է...

Դավիթ անհանգիստ Սանասարյան