Դիանա Սիրունյանը արդեն ինքնուրույն է շնչում


20:40 , 20 օգոստոս, 2012

Դիանա Սիրունյանը արդեն ինքնուրույն է շնչում«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով այսօր Սուրեն Սիրունյանի դստերը` Դիանա Սիրունյանին հետազոտել են Հայաստանում գտնվող ֆրանսիացի մասնագետները: 

Ֆրանսիացի բժիշկները արձանագրել են, որ Դիանա Սիրունյանը արդեն ինքնուրույն է շնչում, սիրտը նորմալ է աշխատում: Առայժմ պահպանվում են գլխուղեղի վնասվածքի հետևանքով առաջացած բարդությունները:

Հիշեցնենք, որ Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանի մահվան լուրն իմանալուց հետո Սիրունյանի դուստրը` 16-ամյա Դիանա Սիրունյանը ինքնասպանության փորձ է արել, նետվելով շենքի հինգերորդ հարկի պատուհանից: